Կիրանցում ականազերծման աշխատանքների ժամանակ մոտ 20 րոպե առաջ սակրավորներից մեկը պայթել է ականի վրա, ArmeniaSputnik–ին հայտնել է Կիրանցի բնակիչներից  մեկը։

Քիչ առաջ ՊՆ–ն հաստատեց` Կիրանցում ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով` նրա կյանքին վտանգ չի սպառնում։

Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածքներ է ստացել ոտքի  շրջանում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել