Սիրելի՛ շրջանավարտներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ այս տոնական օրվա կապակցությամբ։

Այսօր դուք փակում եք պատանեկության էջն ու մտնում եք կյանքի նոր փուլ, որտեղ ձեզնից արդեն շատ բան է կախված։ Դուք եք որոշումներ ընդունելու, դուք այլևս երեխա չեք։ 

Բոլորդ էլ ունեք նպատակներ ու ձգտումներ ունեք, և ձեզնից շատերն արդեն որոշել են՝ կյանքի ինչ ուղիով են ցանկանում շարժվել։ 
Անկախ նրանից, թե ինչ մասնագիտություն կընտրեք՝ բժիշկ, իրավաբան, թե փականագործ, ամենակարևորն այն է, որ պրոֆեսիոնալ լինեք ձեր գործի մեջ։ Որովհետև լավ փականագործը իր ընտանիքին և իր հայրենիքին ավելի մեծ օգուտ կտա, քան 7 տարի սովորած վատ բժիշկը կամ տնտեսագետը։ 
Եվ ամենակարևորը՝ եղեք լավ մարդ ու լավ քաղաքացի։ Դուք եք այս երկրի ապագան, և ձեզանից է կախված մեր երկրի վաղվա օրը։ 

Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ, ձեր ուսուցիչներին, ծնողներին ու հարազատներին, մաղթում եմ կանաչ ճանապարհ և նպատակների իրականացում։ 


Ռուսլան Բաղդասարյան
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել