Մորմոնականությունը մասոնականություն չէ: Բայց սերտ կապ ունեն միմյանց հետ (նրանց համար եմ մեջբերում, ովքեր քիչ են տեղեկացված այս կառույցների գործունեությունից):

Եվրոպայի քաղաքականությանը տիրապետելուց հետո, մասոնական կարգը 18-րդ դարի վերջերին կարևոր առաջընթաց է արձանագրում ԱՄՆ-ում: Փաստ է, որ այս երկրի քաղաքականությունը մասոններն են որոշում: Ազատ մասոնությունը զգալի աճ է արձանագրում մանավանդ 19-րդ դարի երկրորդ կեսին: Այդ տարիներին բազմանում են մասոններից ներշնչված կրոնական աղանդները, ինչպես օրինակ՝ «Քրիսչըն սայենսը» (Christian Science), «Միադավանությունը», «Մասոնական Ցոլարձակը» և Չարլզ Ռասելի հիմնած «Եհովայի վկաները», իսկ ամենամեծը Մորմոն աղանդն է՝ հիմնված Ժոզեֆ Սմիթի կողմից, որը ևս բարձր աստիճանի մասոն էր: Սմիթը, Կարգին միանալուց 12 տարի առաջ, 1830-ին հրատարակում է «Մորմոնի գիրք»-ը: 1842 թ. մարտի 15-ին Սմիթը ստանում է ազատ մասոնության առաջին աստիճանը, իսկ հաջորդ օրն իսկ նրան շնորհում են «Թագավորական գաղտնիքի վսեմ վարպետ» աստիճանը: Վեց շաբաթ անց՝ մայիսի 2-ին սկսում է, որպես անձնական հայտնություն, մորմոն ղեկավարներին մասոնական գաղտնիքներն ուսուցանել: Օգտվելով ազատ մասոնության սկզբունքներից՝ նա հիմնում է իր աղանդը, ասելով, թե այդ «հայտնությունը» վերեւից է եկել: Մորմոն ղեկավարների մեծամասնությունը մասոն է եղել:
Նախկին մորմոններ մի շարք գրքեր են հրատարակել, ուր բացահայտվում են մորմոնականության եւ ազատ մասոնության կապերը: Այդ գրքերը փաստում են, որ մորմոնականությունը մասոնական ժառանգություն է: Մորմոնները գործածում են մասոնական նշանները, ծեսերը եւ գաղտնի ուսմունքը:
Մորմոնականությունն ունի ավելի քան չորս միլիոն անդամ եւ աշխարհի ամենից հարուստ «եկեղեցին» է: Նրա ազդեցությունը քաղաքականության եւ այլ ազգային հարցերում ահավոր է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել