Այն նույն ժամանակ, երբ հարգարժան Արարատ Միրզոյանը պատրաստվում էր մեկնել ԱՄՆ՝ այնտեղ կոնգեսականների հետ ՙՙասիմետրիկ՚՚ շփումների նպատակով, Իլհամ Ալիևը Ֆրանսիայում արժանացել էր ընդունելության Ռոդշիլդի կողմից: Բայց ամենահետաքրքիրն այն է, որ մեր լրատվամիջոցներում և սոցցանցերում բոլորը քննարկում են ոչ թե Ալիևին հատուկ ընդունելության արժանացնելու Ռոդշիլդի քայլի հետևանքները մեր տարածաշրջանի համար, այլ Արարատ Միրզոյանի ԱՄՆ -ում կոնգրեսականների հետ անմեղ շփումների բովանդակությունը: Ոչ ոք չի հետաքրքրվում, թե Ռոդշիլդի հետ ի՞նչ է քննարկել և ի՞նչ պայմանավորվածություններ է ձեռք բերել Իլհամ Ալիևը: Այն նույն Ռոտշիլդի, ում հնարավորությունները և ազդեցությունը աշխարհում գերազանցում է ամենահզոր երկրների նախագահների ուժին, ում ֆինանսական կայսրության ստորաբաժանումներից մեկում մենեջերի կարգավիճակում մինչև Ֆրանսիայի նախագահ դառնալն աշխատում էր Էմանուէլ Մակրոնը, վերջապես ում աջակցության շնորհիվ են նախագահ դարձել տասնյակ ուրիշ հզոր երկրների ղեկավարներ...
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել