Կազմակերպված ապատեղեկատվությո՞ւն, թե՞ պրովոկացիա: Արդեն երկրորդ օրն է, ինչ համացանցում տարածվում է տեղեկատվություն այն մասին, որ Ազատության հրապարակում նստացույց հայտարարած ազատամարտիկ Ռեմբոյից գեներալ Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ մեկ այլ ազատամարտիկ Նհոն պոկել է շքանշանը,  ուստի այդ կապակցությամբ հայհոյանքների տարափ է մեկնաբանություններում, իսկ այսօր էլ ինչ-որ մեկը տեղեկատվություն է տարածել, որ հրաժարվում է երիտասարդ երկրապահի իր շքանշանից:
1. Օրեր առաջ ազատամարտիկ Ռեմբոյի ու Նհոյի մեջ խնդիր է եղել, որի ընթացքում Ռեմբոն հանել է իր շքանշանը և շպրտել, որը համացանցում դարձել է իբր պոկել են Մանվել Գրիգորյանի կարգադրությամբ: Նշեմ, որ Ռեմբոն ու Նհոն հորքուրի ու քեռու տղաներ են, ու վեճը եղել է անձնական հողի վրա, ու խոսք անգամ չէր կարող լինել պոկելու մասին, այդ են վկայում ազատամարտիկ Ռեմբոյի խոսքերը, իսկ տեսանյութում, որը ապատեղեկատվության հետ տարածվում է, պարզ երևում է ԵԿՄ ու 5 բրիգադի շքանշանը: Երեկ այս հարցով նույնիսկ նույն ազատամարտիկը հերքում է տվել ԳԱԼԱ-ի լրագրողին ու նշել, որ Նհոն իր հորքուրի տղան է, ո՞նց կարող էր պոկել շքանշանը, ու նշել, որ գեներալը նույնիսկ այս ամենից տեղյակ չէ:
2. Այսօր արդեն ինչ-որ Հայկ Ավետիսյան տեղեկատվություն է տարածել, թե հրաժարվում է երիտասարդ երկրապահի իր շքանշանից: Նշեմ, որ երիտասարդ երկրապահի շքանշան գոյություն չունի և երբևէ գոյություն չի ունեցել, իսկ նման անուն-ազգանունով մարդու մասին առայժմ տեղեկություն չկա: Թե ինչ շքանշանից է հրաժարվել, առայժմ մնում է հանելուկ:

Հ.Գ. ՀԱՐԳԵԼԻ ԼՐԱՏՎԱԿԱՆՆԵՐԸ ԹՈՂ ԱՅՍ ՄԻ ՔԱՆԻ ԽՆԴԻՐՆ ԷԼ ԼՈՒՍԱԲԱՆԵՆ՝ ԶԵՐԾ ՄՆԱԼՈՎ ԱՎԵԼՈՐԴ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել