Սաուդյան Արաբիայի արքայադուստր Խաիֆա բին Աբդուլլան ալ Սաուդը դարձել է աշխարահռչակ Vogue արաբական տարբերակի հունիսյան համարի դեմքը: Ամսագրի շապիկին նա հանդես է եկել իր կոբրիոլետի ղեկին նստած, անապատի մեջտեղում: Նման կերպով ամսագրի ներկայացուցիչները ցանկացել են նշել Սաուդյան Արաբիայում կանանց կողմից մեքենա վարելու օրենքի փոփոխությունը: Արքայադուստր Խաիֆան նկարչուհի է, որը լուսանկարում էլեգանտ սպիտակ զգեստով և գլխաշորով է:

Երեք երեխաների մայր արքայադուստրը ամսագրին տված հարցազրույցում բավականին հետաքրքիր փաստեր է պատմել թագավորական ընտանիքի մասին: Նա Աբդուլ արքայի 30 զավակներից մեկն է: Արքայադստեր հետ ամսագրի էջերում հայտնվել են նաև այլ կանայք, որոնք ևս հասել են հաջողությունների արվեստի, սպորտի, նորաձևության բնագավառում: Նրանցից մեկը Սաջա Կամալն է, որը ֆուտբոլիստ է:

Արաբական Vogue-ի գլխավոր խմբագիրն ասում է, որ իր համար մեծ պատիվ էր համագործակցել արքայադստեր հետ: Ամսագրի խմբագիրներից մեկը փաստում է, որ իրենց երկիրը հիմա գտնվում է լուրջ փոփոխությունների մեջ, և իրենք ուրախ են ներկայացնել ու պատմել աշխարհին այն մարդկանց մասին, ովքեր պայքարում են փոփոխությունների համար:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել