Tert.am-ը գրում է.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հանձնարարեց ժամանակավոր կասեցնել արագաչափերի ու տեսախցիկների գործունեությունը: Հանձնարարականի հետևանքների, փոփոխության ազդեցության և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց մի շարք վթարների գործերով փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի հետ:

-Պարո՛ն Բաղդասարյան, ի՞նչ ազդեցություն կունենա տեսախցիկների ու արագաչափերի գործունեության ժամանակավոր կասեցումը, արդյոք դա չի՞ բերի վթարների թվի աճի:

-Ես մեկ օրինակ բերեմ, ուրեմն որոշ ժամանակ առաջ ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքի ղեկավարությունը որոշեց արագաչափեր տեղադրել, բնակիչները ցույցեր կազմակերպեցին և ասացին, որ դեմ են նման որոշմանը և ԱՄՆ-ում նման բան չկա: ՀՀ-ում ամենաշատն են տեղադրված տեսախցիկները, ինչն անթույլատրելի է:

-Պարո՛ն Բաղդասարյան, բայց արդյոք ճի՞շտ է համեմատականներ տանել ԱՄՆ-ի և ՀՀ քաղաքացիների միջև օրինապահ լինելու առումով, համաձայն չե՞ք՝ նույն կերպ է հարգվում օրենքը:

-Համաձայն չեմ, որովհետև օրենքը ոչ թե չեն հարգում, այլ ՀՀ-ում սխալ կազմակերպված երթևեկություն է: Եվ դրա հետևանքով է, որ նման իրավիճակ է ստեղծվել, եթե երթևեկությունը ճիշտ կազմակերպվի՝ ես համոզված եմ, որ ՀՀ քաղաքացին ինչպես մեքենան վարում է ԱՄՆ-ում, Եվրոպայում, նույն կերպ կվարի նաև Հայաստանում: Փոխվել է մթնոլորտը, որ մեքենայով խախտում անելը «լավ տղու» համբավ է բերում, այսինքն՝ եթե վերաբերմունքը փոխվի իրավիճակի նկատմամբ, ճանապարհային երթևեկության կանոնները պահպանելը խոսի պարկեշտության ու լավ հեղինակություն ունեցող մարդու մասին, հաստատ ամեն ինչ կփոխվի: Այստեղ ուղղակի ցուցադրական և իրենց «ես»-ն առաջ տանելու խնդիր կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել