Գենետիկ Ջորջ Չըրչը հայտնի է իր արմատական հայացքներով՝ նույնիսկ գիտական ոլորտում։ Նա գիտական աշխարհի Իլոն Մասկն է։ Եվ ահա նա հայտարարել է, որ հիմնում է Rejuvenate Bio ընկերությունը, որը երիտասարդություն է վերադարձնելու ծերացած կենդանիներին, իսկ հետագայում՝ մարդկանց։

Ծերացման «սառեցումը» շատ գիտնականների սևեռուն գաղափարն է։ Դրա միջոցներից մեկն է համարվում երիտասարդության վերադարձը։ Հենց դրանով էլ Չըրչը պատրաստվում է զբաղվել։ Ամենահետաքրքիրն այն է, որ առաջին փորձարկումներն անցել են շների վրա և բավական խոստումնալից են եղել։ «Երիտասարդության կենսահեղուկի» աշխատանքի սկզբունքը հիմնված է այն բանի վրա, որ կենդանիների «հարազատ» ԴՆԹ–ին ավելացվում են հատուկ հատվածներ՝ հրահանգներով, որոնք օրգանիզմին թույլ են տալիս երիտասարդանալ։

Ըստ լրագրողների ունեցած տվյալների՝ գիտափորձերին չորս շուն է մասնակցել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել