Եթե Ազգը դիտարկենք որպես միասնական անհատականություն պաթոլոգիաների բնական հնարավորությամբ, ապա շատ տեղին կլինի Վանյանին համեմատել թութքի հետ, ինչը շատ տհաճ ու կյանքի որակը խաթարող երևույթ է: Բայց նույն տրամաբանությամբ վարչակարգը չարորակ ուռուցք է, որ սպառնում է մարմնի գոյությանը: Հիմա, երբ անհատականությունը հասկացել է վտանգը ու որոշում է ընդունում վիրահատության գնալ, թե բուժման պահպանողական միջոցների դիմել՝ մեր տնայնաբույծ PRոկտոլոգները կոչ են անում հիմարությամբ չզբաղվել ու կենտրոնանալ թութքի վրա: Հիմա ծուռ նստենք, շիտակ խոսենք․ ու՞մ Բաքու տեղափոխվելուց Ազգը ավելի կշահեր՝ «կակոյ նիբուձ» Վանյանի, թե ՀՀԿ ցուցակի առաջին քսանից ցանկացած մեկի՞

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել