Yerkir.am-ը գրում է.

«Իմ քայլը» շարժման առաջնորդ  Նիկոլ Փաշինյանը РБК-ի հետ զրույցում պատմել է ՌԴ դեսպանի հետ հանդիպման մանրամասները` նշելով, որ ինքն է եղել հանդիպման նախաձեռնողը: 

Փաշինյանը վստահեցրել է  դեսպանին, որ իր շարժման մեջ «ոչ մի կաթիլ հակառուսական տրամադրություն չկա»: Հանդիպման գլխավոր թեման եղել է Հայաստանում տիրող ներքաղաքական իրավիճակը:

«Մենք շատ հարցեր ենք քննարկել, և ամենագլխավորը, իհարկե, մեր իրավիճակն է և դրա հետագա զարգացումը: Մենք քննարկել ենք` ինչպես Ռուսաստանը կարող է հասկանալ իրավիճակը և ինչպես կարող է նպաստել այդ իրավիճակի լուծմանը»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Նա ընդգծել է, որ Հայաստանում բողոքի ցույցերը «շարժում չեն ոչ Ռուսաստանի, ոչ Միացյալ Նահանգների, ո’չ Եվրամիության, ոչ Իրանի, ոչ Վրաստանի դեմ»: «Դա շարժում է կոռուպցիայի դեմ, դա շարժում է անարդյունավետ կառավարման դեմ, և դա զուտ ներհայաստանյան շարժում է»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա նաև պատմել է, որ ռուս դեսպանի հետ զրույցի ընթացքում նաև քննարկվել է Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակը, բայց «ոչ շատ մանրամասն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել