47-ամյա Ջինատ Ստյուարտն Ավստրալիայի Գոլդ-Հոսթ քաղաքից է: Այս կինը կիսաեզրափակիչ է անցել «Miss Maxim 2018» մրցույթում: Ջինան 4 երեխա ունի՝ երկու աղջիկ և երկու տղա: Վերջերս կինը տատիկ է դարձել:

Նայելով նրա ժպիտին, ձիգ կառուցվածքին և ճերմակ երկար մազերին՝ դժվար է հավատալ, որ նա 20 կամ 30 տարեկան չէ: Այս կրքոտ տատիկին հաջողվել է պահպանել իր երիտասարդ տեսքը: 

Ջինան խոստովանում է, որ պլաստիկ վիրահատություն է արել, սակայն միայն մեկ անգամ: 

«10 տարի առաջ կրծքերս վիրահատության միջոցով մեծացրել եմ: Սակայն երբեք բոտեքս կամ էլ ֆիլեր չեմ օգտագործել: Ճիշտն ասած՝ ոչ մի գաղտնիք չկա: Կարծում եմ, որ բոլոր մարդիկ գեղեցիկ են: Մրցույթին մասնակցում եմ, որպեսզի ոգեշնչեմ կանանց: Կյանքը չափազանց կարճ է, այնպես որ, ընդունեք ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք»: 

Ստյուարտը նշում է, որ պատրաստվում է շահած գումարը նվիրել իր ընկերուհուն, ով վերջերս է վիրահատվել: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել