Կրեմլը համարում է, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցները «միջազգային տնտեսական ռեյդերություն են»: Այդ մասին հայտարարել է  ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. հայտնում է ТАСС-ը:

Նրա խոսքով` դրանք կապ չունեն Սիրիայում կամ մեկ այլ երկրում  տիրող իրավիճակի հետ: «Դա միջազգային տնտեսական ռեյդերություն է»,- նշել է  Պեսկովը` հավելելով, որ մրցակիցները փորձում են դուրս մղել ռուսական ընկերությունները միջազգային շուկաներից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել