Ես անչափ ուրախ եմ, որ իսկապես այս մեծ տոնը համընդհանուր է ԽՍՀՄ ժողովուրդների համար, որոնք մեծ հերոսություն են արել ու չեմ վախենա ասել, որ մարդկությանը մեծ աղետից են փրկել։

Այս մասին լրագրողների հետ զրուցում ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Համարյա թե բոլոր ընտանիքներում կան հերոսներ, մարդիկ, ովքեր իրենց կյանքն են տվել հաղթանակի համար և այդ հերոսությունը չի կարող մոռացվել։ Բոլոր նրանք, ովքեր չեն հիշում պատմությունը ու չեն ուզում հիշել պատմության դասերը բավական մեծ ռիսկի են գնում։ Պատմությունը խստագույնս պատժում է նրանց, ովքեր անտեսում են իր դասերը » ,- ընգծեց դեսպանը։

Կոպիրկինի խոսքով՝  ակնհայտ է՝ ինչ բարդ և տագնապային իրավիճակ է հիմա։ Այն, ինչ տեղի է ունենում վկայում է, որ պատերազմի փորձը և դասերը բավական արդիական են։

«Մենք բախվում ենք նույն խնդիրների, վտանգների և ռիսկերի հետ։ Ես կարծում եմ, որ շատ մարդկանց համար, ովքեր մինչ այս չէին հասկանում՝ ինչու է  հույժ կարևոր հիշել այն, ինչ տեղի է ունեցել , ապա համոզված եմ, որ հիմա շատերը սկսում են հասկանալ։

Անչափ կարևորում եմ, որ մեր երկրներում այս հիշատակը հարգվում է և սա կարևոր բաղադրիչ է մեր երկրների ու ժողովուրդների հարաբերությունների մեջ։ Սա ընդհանուր սխրագործություն է, որը միացնում է և միացնելու է մեր ժողովուրդներն ապագայում։ Շնորհավորում եմ ևս մեկ անգամ հաղթանակի կապակցությամբ»,- եզրափակեց Կոպիրկինը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել