Yerkir.am-ը գրում է.

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելը: Այդ մասին ասվում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:

«Ռազմական հարվածն անհրաժեշտ էր և համաչափ` քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտին աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:

Ըստ Մերկելի` դա նաև զգուշացում էր սիրիական ռեժիմին, որպեսզի այն  խուսափի  հետագայում նման խախտումներրից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել