Yerkir.am-ը գրում է.
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների` Սիրիայի տարածքում ավիահարվածներ հասցնելը: Այդ մասին ասվում է Գերմանիայի կառավարության մամուլի ծառայության թվիթերյան էջում. հայտնում է Газета.ру-ն:
«Ռազմական հարվածն անհրաժեշտ էր և համաչափ` քիմիական զենքի կիրառման միջազգային բոյկոտին աջակցելու համար»,- նշվում է հաղորդագրությունում:
Ըստ Մերկելի` դա նաև զգուշացում էր սիրիական ռեժիմին, որպեսզի այն խուսափի հետագայում նման խախտումներրից: