BlogNews.am-ն իր ընթերցողներին արդեն տեղեկացրել է, որ այսօր վերջապես կհանգուցալուծվի ATV հեռուստաընկերությամբ շուրջ տարի ու կես տևած դրամատիկ ու լարված մելոդրաման: «Կայարանի» վերջին սերիային կարող եք հետևել ժամեր անց: Իսկ մինչ այդ առաջարկում ենք ծանոթանալ Ալեքսանդր Բաբասյանի, Քրիստինա Կույումչյանի և Վարուժան Մարգարյանի անկեղծ ու Էմոցիոնալ հարցազրույցին: Դերասանները նկարահանման վերջին օրը BlogNews.am-ի հետ զրույցում հետհայացք են գցել անցած ճանապարհին ու խոսել այս ընթացքում ունեցած ձեռքբերումների ու բարդությունների մասին:

Ալեքսանդր Բաբասյան

«Առնոյի կերպարը համարում եմ իմ՝ թերևս ամենաստացված կերպարներից մեկը: Կերպարը ֆանտաստիկ է, և իմ դերասանական խաղը միանշանակ առանձնացնում եմ: Բոլոր կերպարներն էլ սիրել եմ, բայց ես Առնոյին կկարոտեմ, որովհետև ինքս էլ նմանության շատ գծեր ունեմ կերպարի հետ: Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Ելենա Արշակյանին, քանի որ նա, լինելով իմ առաջին ռեժիսորն ու իմ ընտանիքի լավագույն բարեկամը, առաջարկեց, որ խաղամ այդ ֆանտաստիկ լավ դերը: Ես վստահ կարող եմ ասել, որ մեր իրականության մեջ բոլոր սերիալների կերպարներից միանշանակ տարբերվում էր Առնոն, ու բոլորը դեռ երկար կհիշեն նրան: Ի դեպ՝ վերջին սերիայում խաղացել է նաև որդիս` կրտսեր Ալեքսանդրը: Սա նրա առաջին քայլն էր»:

IMG copy (4)IMG copy (27)

Քրիստինա Կույումչյան

«Ինձ համար «Կայարանը» դեբյուտային էր: Թատերական ինստիտուտի բեմից դեպի հեռուստատեսային էկրան ճանապարհը հեշտ չի եղել: Շնորհակալություն ATV հետուստաընկերությանն ու Ելենա Արշակյանին, որ հավատացին ինձ ու վստահեցին գլխավոր դերը: Անբացատրելի էմոցիաներ են հիմա ներսումս, որովհետև այս ամենի հետ ես հասցրել էի շատ կապվել: Իհարկե, կկարոտեմ մեր նկարահանումները, բայց կարծում եմ՝ արդեն ժամանակն էր այն ավարտելու: «Կայարանը» շատ բան տվեց ինձ, լավ ընկերներ ու կոլեգաներ, բացի դրանից՝ մեծ փորձ տեսախցիկների հետ աշխատելու, որը, ցավոք, դեռ այդքան չի տալիս Թատերական ինստիտուտը: Համոզված եմ, որ հետայսու ցանկացած նկարահանման հրապարակում ես ինձ ավելի ինքնավստահ կզգամ: Չեմ պատկերացնում, որ արդեն վաղն առավոտյան չեմ շտապելու նկարահանման հրապարակ, այլ հանգիստ արթնանալու եմ ու սուրճ վայելեմ»:

IMG copy (13)IMG copy (14)

Վարուժան Մարգարյան

Նախագիծը մեծ ճանաչում բերեց նաև երիտասարդ դերասան Վարուժան Մարգարյանին: Նրան այժմ փողոցում  ճանաչում են, ժպտում, լուսանկարվում, սակայն այդ փաստը ոչ մի կերպ չի անդրադարձել դերասանի մարդկային որակների վրա. «Ինձ համար դեբյուտային էր «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմը, բայց այն ավելի ուշ էկրան բարձրացավ, քան «Կայարանը»: Ինձ համար մեծ ձեռքբերում էր Ելենա Արշակյանի նախագծում ընդգրկվելը: Խոսքերով երևի այս պահին չկարողանամ նկարագերել այն, ինչ զգում եմ: Տպավորություն է, որ ինձանից ինչ-որ բան պոկվել է ու մնացել «Կայարանում»: Տարի ու կես շաբաթական 4 օր նկարահանման հրապարակում լինելով հասցրել ենք այն աստիճան մտերմանալ անձնակազմի հետ, որ ընտանիք ենք դարձել: Այստեղ ուրիշ մթնոլորտ էր տիրում: Ես սրան չէի վերաբերվում զուտ որպես աշխատանքի, այլ ինձ համար այն հաճելի գործընթաց էր հաճելի մարդկանց հետ: Փորձառու դերասանների հետ աշխատելը շատ օգնեց, որպեսզի կարողանամ կատարելագործել դերասանական խաղս: Նրանք հիանալի խաղընկերներ են, որոնց կողքին ես ինձ հանգիստ էի զգում: Հուսով եմ՝ այսքանով չի ավարտվի մեր շփումն ու այն գեղեցիկ հարաբերությունները, որ ձևավորել ենք այս ընթացքում կշարունակվեն նաև հետագայում»:

Բաց չթողնեք «Կայարանի» վերջին սերիան, որը եթերում կլինի այսօր՝ ժամը 22:20-ին:

IMG copy (12)IMG copy (28)IMG copy (19)IMG copy (45)IMG copy (38)IMG copy (26)IMG copy (29)IMG copy (34)Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել