Tert.am Life-ը գրում է.

Tert.am Life-ն իր ընթերցողներին հայտնել է, որ դերասան Էդգար Իգիթյանը նկարահանվում է Ելենա Արշակյանի նոր՝ «Սիրուն Սոնա» նախագծում: Երեկ Էդգարի առաջին նկարահանման օրն էր նոր թիմում:

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանը պատմել է նոր թիմին ինտեգրվելու, առաջին անգամ բացասական հերոսի մարմնավորելու և ոգևորությամբ նոր աշխատանքին անցնելու մասին:

Դեռ 2 ամիս առաջ, երբ հայտնի դարձավ, որ դերասանը դուրս է եկել «Երկուսով» նախագծից, նա ասաց, որ այս փուլում չի նախատեսում նկարահանվել, քանի որ հանգստի կարիք ունի: Էդգարից հետաքրքրվեցինք, թե ինչն ազդեց որոշման փոփոխման վրա. «Իրականում այդպես էի տրամադրված, բայց արդեն հասցրել եմ հանգստանալ, այս ընթացքում նաև կարգավորեցի մյուս աշխատանքներս: Առաջարկը ստանալուց հետո քննարկեցի գրաֆիկս ու հասկացա, որ այն ինձ թույլ կտա համատեղել նկարահանումներն ու իմ մյուս գործերը»,- ասաց Էդգարն ու հավելեց, որ Ելենայի հետ առաջին անգամ է աշխատելու, սակայն համագործակցելու առաջարկ նրանից նախկինում էլ է ստացել:

«Շատ ուրախ եմ, որ մեր համագործակցությունն այս անգամ ստացվեց, քանի որ նախորդ անգամ նրա նախագծում չկարողացա նկարահանվել զուտ ժամանակի առումով»,- ասաց դերասանը:

Էդգարի համար այս թիմը նոր է, թեև ռեժիսորի՝ Մհեր Խաչատրյանի հետ աշխատել է «Էլենի օրագրի» շրջանակում, անձնակազմի մյուս անդամներն ու դերասանական կազմը նրան անծանոթ են. «Դերասաններից շատերի հետ նոր եմ ծանոթացել, շատ լավ կազմ է հավաքվել: Ես շատ դրական եմ տրամադրված: Ինձ համար հետաքրքիր է աշխատել նոր մարդկանց հետ: Դա արդյունավետ է նաև նոր բաներ սովորելու առումով»:

ATV-ի նոր հեռուստասերիալում լսարանն Էդգարին կտեսնի 3 գլխավոր հերոսներից մեկի՝ Խորիկի դերով: Այս անգամ դերասանը ներկայանալու է բացասական կերպարով:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել