Ամեն ինչ ավարտվում է ճիշտ այնտեղ, որտեղից սկսվել էր մեկ տարի ութ ամիս առաջ՝ կայարանում: Պատահական հանդիպում ու այդ հանդիպումից ծնված մաքուր ու անկեղծ սեր, որն ունակ էր պայքարելու ու ի վերջո հաղթելու ամենքին ու ամեն ինչին: Այսօր «Կայարան»-ի հեռուստադիտողները կդիտեն հեռուստասերիալի վերջին սերիան: Այս ամիսների ընթացքում ֆիլմը մշտապես գտնվել է առաջատարների ցուցակում ու սիրվել հեռուստադիտողի կողմից: Վերջին սերիայի վերջին տեսարանի նկարահանումներին ներկա է եղել նաև BlogNews.am-ը:  

Հետաքրքիր, լարված ու  էմոցիոնալ մի քանի վայրկյան, ու պրոդյուսեր Ելենա Արշակյանը հայտարարում է. «Շնորհակալություն, նկարահանումներն ավարտված են»: Բոլորը ծափահարում են ու շնորհավորում միմյանց։ «Նկարահանող խումբը գիշեր-ցերեկ ջանասիրաբար աշխատեց ու կարողացավ պատվով կատարել իր առջև դրված բարդ խնդիրը։ 2016 թվականի սեպտեմբերի 26-ին եթեր հեռարձակվեց «Կայարան»-ի առաջին սերիան: Հնարավոր է՝ այս ընթացքը շատերի համար քիչ ժամանակահատված թվա, բայց իրականում մենք մի ամբողջ կյանք ենք ապրել դերասանների ու նկարահանող խմբի հետ: Այս ընթացքում ոմանք հասցրել են ամուսնանալ ու նույնիսկ երեխաներ ունենալ: Ես անչափ հուզված եմ, ու ինձ համար այսքանից հետո դժվար է բաժանվել ու ասել՝ շնորհակալություն, նկարահանոմներն ավարտված են: Շնորհակալ եմ մեր համբերատար հանդիսատեսին, որ տարի ու կեսից ավելի հավատարիմ մնաց ու հետևեց, թե ինչպիսի զարգացում ունեցան մեր հերոսների կենսագրությունն ու ճակատագիրը»,- հետհայացք գցելով անցած ճանապարհին՝ հեռուստասերիալի ընթացքն ամփոփում է պրոդյուսեր Ելենա Արշակյանը:

IMG copy (24)IMG copy (32)IMG copy (45)Ելենային ու սցենարիստ Անահիտ Մխիթարյանին բնորոշ ձեռագիր է՝ թողնել հարցականներ, որ հանդիսատեսն ինքը հասկանա, թե ինչ լուծում կարող էին ստանալ իրադարձությունները, բայց «Կայարանն» այդ դեպքը չէ ու եզակի է նաև այդ առումով. «Որոշեցինք, որ այս անգամ բացեր չենք թողի, և հանդիսատեսը կգտնի իր հարցերի պատասխանն ամբողջությամբ: Ամեն բան ստացել է իր հանգուցալուծումը»:

«Կայարանի» միջոցով էկրան բարձրացան տաղանդավոր նոր դերասաններ։ Սա պրոդյուսերի կարևորագույն խնդիրներից մեկն էր. «Յուրաքանչյուր անգամ նոր նախագիծ սկսելիս իմ առջև խնդիր եմ դնում, հետաքրքիր սյուժե ունենալուց զատ, էկրան բերել նոր դեմքերի: Երիտասարդ դերասաններից հեռուստասերիալում ներգրավվեցին Քրիստինե Կույումչյանը և Վարուժան Մարգարյանը: Երկուսն էլ տաղանդավոր դերասաններ են, ու կարծում եմ՝ հետագայում իրենց տեղը կգտնեն ինչ-որ նախագծում: Կային նաև այնպիսի դերասաններ, որոնց հետ համագործակցության տարիների փորձ ունեմ, և որոնց ներկայությունը շատ կարևոր գործոն էր նախագծի համար»,- եզրափակեց Ելենա Արշակյանը:

IMG copy (2)IMG copy (6)IMG copy (15)IMG copy (16)IMG copy (21)IMG copy (28)IMG copy (29)IMG copy (41)IMG copy (46)IMG copy (49)IMG copy (48)IMG copy (42)

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Շաքե Արմենիի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել