Գիտնականները յուղոտ սնունդ ընդունող մարդկանց աղիներում հատուկ մանրէներ են հայտնաբերել, որոնք նպաստում են ճարպակալմանը։ Այս մասին ասվում է Cell Host & Microbe ամսագրում հրապարակված հոդվածում։

Քչերն են ուսումնասիրել աղիների միկրոֆլորան, և մեզ առաջինն է հաջողվել ցույց տալ, որ այդ մանրէները ղեկավարում են մարսումն ու ճարպերի ներծծումը և հսկայական դեր են խաղում սրտի հիվանդությունների և ճարպակալման զարգացման գործում,– մանրամասնել է հետազոտության հեղինակներից մեկը՝ Յուջին Չանգը՝ Չիկագոյի համալսարանից։

Կենսաբանի խոսքերով՝ Clostridiaceae ընտանիքի մանրէները իրադարձությունների շղթայում ամենակարևոր օղակներից մեկն են, որ բերում են աղիքների՝ ճարպերի ակտիվ ներծծմանը։ Ինչպես նշել է Չանգը՝ հայտնաբերված մանրէները ֆերմենտների մեծ քանակություն են արտադրում, որոնք քայքայում են ճարպերը և արագացնում են օրգանիզմի կողմից դրանց յուրացումը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել