Անցյալ շաբաթ լուրեր էին պտտվում, որ Apple-ը կրճատում է ծախսերը, որոնք անհրաժեշտ են iPhone X-ի արտադրության համար։ IGI Securities-ում նշում են, որ սեպտեմբերին կներկայացվի iPhone-ի երեք նոր մոդել, հաղորդում է ITbukva.com-ը։

Apple iPhone Xs-ը կդառնա տասներորդ մոդելի շարունակությունը և կունենա 5,8 դյույմ AMOLED դիսփլեյ։ Apple iPhone Xs Plus-ի համար հսկայական 6,5 դյույմ AMOLED էկրան է նախատեսվում, իսկ 6․1 դյույմ էկրանը կզարդարի Apple iPhone 9-ը։ Չնայած երեք սմարթֆոններն էլ ծայրից ծայր էկրան, TrueDepth Camera և Face ID կունենան, iPhone 9-ը մեկ տեսախցիկ կունենա։

RBC Capital-ի վերլուծաբան Ամիթ Դարյանինիի կարծիքով՝ iPhone 9-ը կարժենա 700 դոլարից ավելի։ IPhone Xs-ի արժեքը կարող է սկսվել 899 դոլարից։ iPhone Xs Plus-ը կարող է արժենալ 999 ԱՄՆ դոլար։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել