ԱՄՆ արդարադատության նախարարությունը նախատեսում է դատական հայց ներկայացնել ամերիկյան Apple կորպորացիայի դեմ՝ հակամենաշնորհային օրենքները խախտելու համար, գրում է Bloomerg-ը։

Գործակալության տվյալներով՝ հայցը կարող է ներկայացվել մարտի 21-ին։ 

Գերատեսչությունն ընկերությանը մեղադրում է iPhone-ի ապարատային ծրագրային գործառույթների հասանելիությունն արգելափակելու համար։

Bloomberg-ը նշում է, որ հայցը կլինի երրորդ դեպքը վերջին 14 տարվա ընթացքում, երբ գերատեսչությունը դատի է տալիս Apple-ին՝ հակամենաշնորհային օրենքների խախտման հետ կապված։

Վերջին անգամ ԱՄՆ արդարադատության նախարարությունը Apple-ին դատի է տվել 2012 թվականին։ Այն ժամանակ հայցը վերաբերում էր թվային գրքերի գների բարձրացմանը։ Դատարանի որոշմամբ Apple-ը պետք է փոխհատուցում վճարեր 450 մլն դոլարի չափով։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել