Tert.am-ը գրում է.

Միացյալ Նահանգների իրավապահներն ուժի մեջ են թողել անցած տարի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի ընթացքում անկարգությունների առնչությամբ նրա անվտանգության ծառայության չորս աշխատակիցների դեմ մեղադրանքները: Այդ մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Կոլումբիայի դաշնային դատախազության ներկայացուցիչը:

Ավելի վաղ The Wall Street Journal-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ի դաշնային դատախազությունը չեղարկել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի թիկնազորի 15 անդամից 11-ի դեմ ներկայացված մեղադրանքները, որոնք անցյալ տարվա մայիսին Վաշինգտոնում ծեծի էին ենթարկել Էրդողանի այցի դեմ խաղաղ ցույց անող հայերին և քրդերին:

«Նախագահ Էրդողանի անվտանգության ծառայության չորս աշխատակիցների դեմ մեղադրանքները մնում են ուժի մեջ»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:

Նա նշել է, որ այդ գործի շրջանակում Կանադայի երկու քաղաքացու դեմ առաջադրված մեղադրանքները նույնպես ուժի մեջ են մնում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել