Panorama.am-ը գրում է.

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում համազգային գործադուլի ժամանակ բախումներ են սկսել  ոստիկանության ու զանգվածային բողոքի ակցիաների մասնակիցների միջև:

«Ֆրանսպրես»-ի հրապարակած տեսանյութի համաձայն,  Արևելյան կայարանի մոտ երիտասարդները սկսել են քարեր նետել ցուցափեղկերի վրա: Իրավապահներն ի պատասխան արցունքաբեր գազ  է կիրառել:

Այսօր Ֆրանսիայի շատ քաղաքներում  երկաթուղու և օդանավակայանների պետական աշխատակիցները գործադուլ էին իրականացնում: Նրանք դեմ են տնտեսական ու սոցիալական ոլորտներում իրականացվող բարեփոխումներին՝  հիմնավորելով, որ դրանք կվատացնեն պետական ծառայողների վիճակը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել