Panorama.am-ը գրում է.

ԵԽ Խորհրդարանական Վեհաժողովը ցնցված է Բելառուսում տեղի ունեցած մահապատժի դեպքից: Տարածած հայտարարության  մեջ Վեհաժողովն ընդգծում է, որ այն, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել 2017-ի հոկտեմբերին գաղտնի պայմաններում:

Կիրիլ Կազաչոկը մահապատժի է դատապարտվելընտանեկան վեճի ժամանակ հարբած վիճակում իր երկու երեխաներին սպանելու համար:

«Մեկ անգամ ևս դեմ ենք արտահայտվում Բելառուսի դատական համակարգի կողմից մահապատժի վճռի կայացմանն ու մահապատժի իրականացմանը:  Կիրիլ Կազաչոկի նկատմամբ մահապատժի կիրառումն առավել  ցնցող է դարձնում  այն փաստը, որ կատարվել է գաղտնի պայմաններում 2017-ի հոկտեմբերին, իսկ դրա մասին դատապարտվածի հարազատներին տեղեկացրել են վերջերս»,-ասված է ԵԽԽՎ հայտարարության մեջ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել