Tert.am-ը գրում է.

Թուրքիայի իշխանությունները մտադիր են 170.000 մարդու համար նախատեսված 9 ճամբար կառուցել Սիրիայի հյուսիսային շրջաններում: Այս մասին հայտնում է «РИА Новости»-ն՝ հղում անելով Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Համի Աքսոյին:

«Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի «Ձիթենու ճյուղ» գործողության ժամանակ սիրիական Աֆրինում չտուժեն խաղաղ բնակիչներ: Մենք սկսել ենք փախստականների ճամբարների շինարարության նախապատրաստումը. Իդլիբի շրջանում և «Եփրատի վահան» ռազմական գործողության անցկացման վայրում (2016-2017 թթ.) կկառուցվեն 170 հազար մարդու համար նախատեսված ճամբարներ», - ասել է Աքսոյը մամուլի ասուլիսի ժամանակ:

Նա նաև նշել է, որ Թուրքիան փախստականների հետ աշխատելու հսկայական փորձ ունի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել