Ներկայացնում է Ջանեթ և Գրեմ Ուոլթոններին, ովքեր շատ էին ուզում երեխա ունենալ: Բայց մի քանի տարի չէր ստացվում:
Զույգը վեջապես որոշեց օգնող վերարտադրողական տեխնոլոգիա փորձել: Այն նույնպես չօգնեց: 12 փորձից հետո Ջանեթը չկարողացավ հղիանալ: Հանկարծ հրաշք տեղի ունեցավ: Միջամտության 13-րդ փորձից Ջանեթը հղիացավ:
Երբ բժիշկը Ջանեթին զննեց հղիության 8-րդ շաբաթում, պարզվեց՝ զույգը 6 երեխա էր ունենալու:
Ջանեթը և Գրեմը ցնցված էին այդ լուրից:
Ջանեթը շուտով հոսպիտալացվեց և պետք է հիվանդանոցում մնար մինչև երեխաների ծնվելը:
1983 թ. նոյեմբերի 18-ին հղիության 31-րդ շաբաթում Ջանեթը 6 առողջ աղջիկ ունեցավ կեսարյան հատման միջոցով, նրանք աշխարհի առաջին վեցնյակն են:
1984 թ. հունվարին համոզվելուց հետո, որ երեխաները լավ են, բժիշկները նրանց դուրս գրեցն հիվանդանոցից:
Հաննա, Ռութ, Լյուսի, Քեյթ, Ջեննի և Սառա քույրերի ծնվելուն ողջ աշխարհն էր հետևում:
Ջանեթը և Գրեմը տարեկան մոտ 11 000 տակդիր էին գնում, հազիվ էին քնում երեխաների կյանքի առաջին տարիներին:
Սակայն երկար տարիներ ծնողները չէին կարողանում հանգստանալ՝ աղջիկների դպրոցը, դասերը, հասունացումը միաժամանակ 6-ի դեպքում:
Չնայած ժամանակի մշտական պակասին՝ Գրեմը և Ջանեթը շատ են սիրում իրենց երեխաներին և հպարտ են նրանցով:
Տանը միշտ երջանկություն և ուրախություն էր իշխում: Քույրերի հարաբերությունները շատ ամուր են:
Քույրերը 34 տարեկան են:
Նրանցից ոմանք ամուսնացած են: Սառան առաջինն էր քույրերից, որ երեխա ունեցավ՝ Յորգիին 2014 թ.:
Վերջերս վեցյակը միասին նշեց ծննդյան օրը: Քույրերն իրենց ծնողների հետ մեկնեցին Նյու-Յորք մոտ 10 տարում առաջին հանգստին: