Tert.am-ը գրում է.

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանն այսօր ՍԴ աշխատակազմին ներկայացրեց ՍԴ նոր անդամ Հրայր Թովմասյանին:

Իր խոսքում Հարությունյանը նկատեց՝ ՍԴ-ում սերնդափոխության գործընթաց է սկսել, և այս համատեքստում էլ օրերս ԱԺ-ի կողմից ՍԴ նոր անդամ է ընտրվել՝ Հրայր Թովմասյանը: Նա ուրախությամբ փաստեց, որ ՍԴ-ից ժամանակին հեռացածները կրկին ՍԴ են վերադառնում:

«Ենթադրում եմ՝ ՍԴ-ի կոլեկտիվ այնքան լավն է եղել, որ հետո վերադառնում են ՍԴ: Սա փաստում է, որ ՍԴ-ն, բացի իր գործառույթները լիարժեք իրականացնելուց, միջազգային մակարդակով շոշափելի աշխատանք կատարելուց, նաև լավ թիմ է: Այս տարիների ընթացքում ՍԴ-ն նաև կադրերի լավ դարբնոց է դարձել: Ես շուտով հրաժեշտ եմ տալու ձեզ, այս 2 օրը կդադարեցնեմ ՍԴ նախագահի լիազորությունները, որովհետև ի վիճակի չեմ լինի մի ծանր աշխատանքը մյուսի հետ լրացնել, բայց մինչև մարտի 23-ը կլինեմ ձեզ հետ»,- ասաց Հարությունյանը։

ՍԴ նախագահը շնորհավորեց Հրայր Թովմասյանին և նրան բեղմնավոր գործունեություն ցանկացավ: Նա նկատեց, որ կատարյալ որևէ բան չի լինում, և նոր սերունդն իր հետ նոր մոտեցումներ է բերում: Սակայն Հարությունյանը կարևորեց նորը հնի վրա կառուցելու գաղափարը և քայլ-քայլ առաջ գնալը: Ի վերջո, Գագիկ Հարությունյանը Հրայր Թովմասյանին հանձնեց ՍԴ անդամի հագուստը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել