Tert.am-ը գրում է.

Միլանում Femen միջազգային ֆեմինիստական շարժման ակտիվիստներից մեկը փորձել է խանգարել Իտալիայի նախկին վարչապետ, Իտալիայի նախարարների խորհրդի նախկին նախագահ Սիլվիո Բեռլուսկոնիին, երբ վերջինս ընտրատեղամաս է ժամանել՝ խորհրդարանական ընտրություններին քվեարկելու համար: Այս մասին տեղեկացնում է Corriere della Sera թերթը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ կիսամերկ աղջիկը բարձրացել է ընտրական հանձնաժողովի սեղան՝ վանկարկելով «Քո ժամանակն անցել է, Բեռլուսկոնի», և փորձել խանգարել Բեռլուսկոնիին: Վերջինս ի պատասխան ժպտացել է, այնուհետև իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են աղջկան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել