Ներկայացնում ենք «Շիֆոնե Պրահա» տորթը:

Բաղադրիչները «շիֆոնե» բիսկվիթի համար՝

  • 230 գ (180 գ + 45 գ) շաքարավազ
  • 200 գ ալյուր
  • 1-2 թ/գ փխրեցուցիչ
  • 170 մլ ջուր
  • 60 գ կակաո
  • 1 1/3 ճ/գ լուծվող սուրճ
  • 8 ձվի սպիտակուց
  • 5 ձվի դեղնուց
  • 1/4 թ/գ սոդա
  • 1/4 թ/գ աղ
  • 125 մլ բուսական յուղ

Բաղադրիչները կրեմի համար՝

  • 200 գ կարագ
  • 3 ձվի դեղնուց
  • 4-6 ճ/գ խտացրած կաթ
  • 1/4 բաժակ ջուր
  • 60 գ շոկոլադ
  • 1 ճ/գ կոնյակ (ըստ ցանկության)

Բաղադրիչները գլազուրի համար՝

  • 3 ճ/գ շաքարավազ
  • 2 ճ/գ կակաո
  • 2 թ/գ հալած կարագ
  • 50 գ ջեմ (ցանկալի է՝ խիտ)
  • 6 ճ/գ ջուր

Պատրաստումը՝

1. Խառնիր կակաոն, լուծվող սուրճը և ջուրը: Զգուշությամբ առանձնացրու ձվերի սպիտակուցը և դեղնուցը: Դեղնուցները հարիր 180 գ շաքարավազի հետ՝ դանդաղ ավելացնելով բուսական յուղը: Ձվով խառնուրդին ավելացրու կակաոյի և սուրճի խառնուրդը: Նորից լավ խառնիր, ավելացրու փխրեցուցիչը, ալյուրը և սոդան:

Սպիտակուցը հարիր մնացած շաքարավազի հետ և խառնիր հիմնական զանգվածին: Խմորը լցրու կարագով պատված ձևամանի մեջ և թխիր նախապես մինչև 160°С տաքացված ջեռոցում մոտ 50 րոպե: Առաջին 30 րոպեներին ջեռոցի դուռը չբացես, այլապես բիսկվիթը չի ուռչի:

Պատրաստի բիսկվիթը թող մի քիչ սառչի: Հանիր ջեռոցից և թող 5-6 ժամ:

2. Կրեմի համար դեղնուցներին ավելացրու 1/4 բաժակ ջուր, խտացրած կաթ: Այդ ամենը խառնիր և դիր մարմանդ կրակի վրա: Հենց կրեմը խտանա, վերցրու կրակի վրայից և ավելացրու շոկոլադը: Խառնիր և թող՝ կրեմը սառչի մինչև սենյակային ջերմաստիճանի:

Առանձին հարիր փխրեցված կարագը և աստիճանաբար խառնիր ստացված կրեմին: Ցանկության դեպքում կարող ես 1 ճ/գ կոնյակ ավելացնել:

3. Գլազուրի համար խառնիր նշված բոլոր բաղադրիչները և դիր կրակի վրա: 2-3 րոպե, և գլազուրը պատրաստ է:

4. Բիսկվիթը կտրիր նույն չափի 3 մասի և յուրաքանչյուր մասի վրա քսիր ստացված կրեմը: Վրան ջեմ քսիր, ավելացրու տաք գլազուրը: Դեսերտը սառնարան դիր մոտ 30 րոպեով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել