Life.panorama.am-ը գրում է.

Յուղոտ մաշկ ունեցողները մշտապես խնդիրների դեմ առ դեմ են կանգնում: Դեմքի ծակոտիներն իրենց  մեջ հավաքում են փոշին ու կեղտը, և դեմքի վրա հայտնվում  են բշտիկներ, սև կետեր:

Բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեր մաշկը հարթ դարձնել և ծակոտիները նեղացնել:

Կիտրոնի հյութ և  ձվի սպիտակուց:  2 ձվի սպիտակուցը և մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնել, մինչև պինդ զանգված ստանալը, ապա այն քսեք դեմքին: Թողեք 15-20 րոպե: Դրանից հետո դեմքը լվացեք: Այս դիմակը կօգնի հեռացնել մահացած մաշկն ու նեղացնել դեմքի ծակոտիները:

Կիտրոնի հյութ և լոլիկ: 2 հատ լոլիկից խյուս պատրաստեք:   Ապա մի քանի  կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք, մինչև պինդ զանգված ստանաք: Այն քսեք դեմքին, թողեք 15-20 րոպե, ապա դեմքը լվացեք:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել