Life.panorama.am-ը գրում է.
Յուղոտ մաշկ ունեցողները մշտապես խնդիրների դեմ առ դեմ են կանգնում: Դեմքի ծակոտիներն իրենց մեջ հավաքում են փոշին ու կեղտը, և դեմքի վրա հայտնվում են բշտիկներ, սև կետեր:
Բնական միջոցներ, որոնք կօգնեն ձեր մաշկը հարթ դարձնել և ծակոտիները նեղացնել:
Կիտրոնի հյութ և ձվի սպիտակուց: 2 ձվի սպիտակուցը և մի քանի կաթիլ կիտրոնի հյութը խառնել, մինչև պինդ զանգված ստանալը, ապա այն քսեք դեմքին: Թողեք 15-20 րոպե: Դրանից հետո դեմքը լվացեք: Այս դիմակը կօգնի հեռացնել մահացած մաշկն ու նեղացնել դեմքի ծակոտիները:
Կիտրոնի հյութ և լոլիկ: 2 հատ լոլիկից խյուս պատրաստեք: Ապա մի քանի կաթիլ կիտրոնի հյութ ավելացրեք, մինչև պինդ զանգված ստանաք: Այն քսեք դեմքին, թողեք 15-20 րոպե, ապա դեմքը լվացեք:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ