2008 թվականի ֆինանսական ճգնաժամից ի վեր ամերիկյան կարգավորիչ մարմիններն աշխարհի բանկերին տուգանել են ընդհանուր 243 մլրդ դոլարով։ Տուգանքների մեծ մասը կապված է հիփոթեքային ակտիվների որակի վերաբերյալ ներդրողներին խաբելու հետ։ Այդ ակտիվները վաճառվել են մինչ անշարժ գույքի ամերիկյան շուկայի փլուզումը։ Այս մասին հայտնում է MarketWatch-ը։

Վճարված փոխհատուցումներով առաջատար է հանդիսանում Bank of America-ն։ Վերջին 10 տարում այն վճարել է 76.1 մլրդ դոլար։ Երկրորդ տեղում JPMorgan Chase-ն՝ 43.7 մլրդ դոլարով։ Երրորդ տեղում Citigroup-ն է (19 մլրդ դոլար)։

Օտարերկրյա բանկերի թվում ամենից շատ վճարումներն արել են Deutsche Bank-ը (14 մլրդ դոլար) և Royal Bank of Scotland-ը (10,1 մլրդ դոլար)։ Ավելի քան 6-ական մլրդ դոլարի տուգանք են վճարել նաև BNP Paribas-ը, Credit Suisse-ը և UBS-ը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել