Samsung Electronics Co Ltd էլեկտրոնիկայի հարավկորեական արտադրողը մտադիր է կրճատել OLED էկրանների արտադրությունը՝ ի պատասխան Apple-ի որոշման՝ ցածր պահանջարկի պատճառով կրճատել iPhone X սմարթֆոնների արտադրությունը:

Այս կապակցությամբ Samsung Display-ն ավելի քան երկու անգամով կրճատել է օրգանական լուսադիոդների հիմքով էկրանների (OLED) արտադրությունը: Այժմ ընկերությունը մտադիր է Չհունչհոն-Նամդո նահանգի իրենց ձեռնարկությունում առաջին եռամսյակի համար արտադրել ոչ ավել, քան 20 միլիոն iPhone սմարթֆոնի համար նախատեսված էկրան: Ի սկզբանե նախատեսվում էր արտադրել 45-50 միլիոն էկրան:

Ըստ տեղեկությունների՝ արտադրողը դեռ չի կողմնորոշվել ապրիլ-հունիս ամիսների համար էկրանների արտադրության ծավալների հարցում, սակայն չի բացառում, որ թիվը կրկին կրճատվելու է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել