Այնպիսի չափսերով կանայք, ինչպիսին Աննա Օ՛Բրայենն է, հաճախ են բախվում խնդիրների իրենց քաշի պատճառով: Մարդիկ նրանց թույլ չեն տալիս ապրել առանց ծաղրի:

Բայց Academy Sports and Outdoors բրենդը որոշեց լուծել այդ խնդիրը: Նրանք կնոջն առաջարկեցին նկարահանվել նոր գովազդում, որտեղ ցուցադրվելու է մեծ չափերի սպորտային նոր հագուստը:

Աննան իր համացանցային էջում գրառեց, որ վաղուց էր փնտրում այնպիսի հագուստ, որով կկարողանա հանգիստ ֆիտնեսով զբաղվել: Վերջերս նա մասնակցեց սպորտային ֆոտոսեսիայի, որն այնքան էլ չողջունեցին մարդիկ։

Իհարկե, առանց վատ ու բացասական մեկնաբանությունների չավարտվեց ամեն ինչ:

Օգտատերերից մեկը գրել էր․ «Դու համարում ես, որ գեր լինելը լա՞վ է: Դա նողկալի է: Մարդիկ պետք է ամաչեն իրենց ավելորդ քաշից, ոչ թե հպարտանան»:

Այս մեկնաբանությանը պատասխանել էր Academy Sports and Outdoors ընկերությունը. «Բարև ձեզ, Ջեյմս: Մեր ընկերությունում մենք հավատում ենք, որ յուրաքանչյուր կին իրավունք ունի վայելելու սպորտը և մասնակցելու ակտիվ հանգստի: Մենք շարունակելու ենք մեծ չափերի հագուստ արտադրել: Մենք բոլորս տարբեր ենք, բայց կյանքի ակտիվ ապրելակերպին հասանելիությունը նույնն է»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել