Facebook-ի փոխնախագահ Ջոել Կապլանն ամերիկյան իշխանություններին շնորհակալություն է հայտնել ռուսների և ռուսական ընկերութունների դեմ առաջադրված՝ 2016 թ. նախագահական ընտրություններին միջամտության մեղադրանքների համար: «Մենք շնորհակալ ենք ԱՄՆ կառավարությանը նրա համար, որ նա ներկայումս այդպիսի ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում նրանց դեմ, ովքեր չարաշահել են մեր ծառայությունները և շահագործել մեր ժողովրդավարական գործընթացների բաց լինելը»,- նշել է նա:

Կապլանը հավելել է. «Մենք զգալի ներդրումներ ենք արել, ներառյալ՝ անվտանգության վրա աշխատող մարդկանց թվի ավելացումը 10 000-ից մինչև 20 000 այս տարի: Մենք նաև շարունակում ենք սերտորեն աշխատել ՀԴԲ-ի, Ներքին անվտանգության նախարարության և այլ ընկերությունների հետ մեր երկրի և մարդկանց մեր հարթակի վրա պաշտպանելու ուղիների բարելավման ուղղությամբ»,- նշել է Facebook-ի փոխնախագահը:

Պաշտոնական մեղադրանքներ են առաջադրվել Ռուսաստանի 13 քաղաքացիների և 3 ռուսական ընկերությունների 8 հոդվածներով, որոնց թվում՝ դավադրություն ԱՄՆ-ի դեմ և ինտերնետ-մեքենայություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել