Tert.am-ը գրում է.

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի որոշմամբ՝ ՀՀ Սահմանադրության 100-րդ և «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածների համաձայն` այսօր  ՀՀ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ  կգումարվի ՀՀ ԱԺ արտահերթ նիստ:

Հիշեցնենք, որ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը «Ելք» խմբակցությանն է, որին անհրաժեշտ 27 պատգամավորի ստորագրությամբ միացել են «Ծառուկյան» խմբակցության պատգամավորները:

Օրակարգում մեկ հարց է՝ «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Նշենք, որ ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը երեկ բացասական եզրակացություն տվեց «Ելք» խմբակցության կողմից հեղինակված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել