Կգա ժամանակ, երբ մենք կհասկանանք, որ այլևս չկա ժամանակ: Որ ոչ 20 տարեկան ենք, ոչ էլ 30 կամ 40: Այդ տարիքում սովորաբար մարդիկ զղջում են, և մենք էլ ենք զղջալու այս ամենի մասին: Ուշադիր կարդացեք և փորձեք հենց այսօր այնպես անել, որ այդ ժամանակ զղջալու ոչիչն չլինի: Այնպես արեք, որ չզղջաք, թե..

..չեք ապրել այնպես, ինչպես կցանկանաիք:

..թե ինչպես եք անտեսել սեփական զգացմունքները՝ կենտրոնանալով շրջապատի կարծիքի վրա:

..թե ինչպես եք ընտրել ոչ այն մասնագիտությունը, որ կուզենաիք:

..թե ինչպես վերջ տվեցիք մտերիմ ընկերների հետ հարաբերություններին:

..թե ինչպես չգտաք այն հոբբին, որ ձեզ հանգստություն կբերեր:

..թե ինչպես եք աշխատել անդադար և չեք վայելել կյանքը:

..թե ինչպես այն ժամանակ չասեցիք ձեր զգացմունքների մասին:

..թե ինչպես չէիք զբոսնում, ճանապարհորդում, վայելում կյանքը և զգում այն:

..թե ինչպես ձեզ թույլ չտվեցիք երջանիկ լինել:

..թե ինչքան քիչ եք սիրել ու ուշադրություն դարձրել ձեր արտաքինին, որ ձեր այցեքարտն է, դուք եք:

..թե ինչպես ընտրություն չեք կատարել ձեր օգտին:

..թե ինչպես մնացիք այն մարդու հետ, ով ձերը չէր, չէիք սիրում նրան:

..թե ինչպես եք վախի պատճառով կորցրել անդառնալի բաներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել