Սերիական մարդասպանները դետեկտիվների ձեռքերում էին, բայց նրանք բաց թողեցին մարդասպաններին, և վերջիններս կրկին սկսեցին սպանել: Նման սյուժեն ոչ միայն ֆիլմերում է զայրացնում, այլև պատահում է կյանքում: Ցավոք, երբեմն տարատեսակ սխալների պատճառով իրավապահ մարմինները բաց են թողնում սերիական մարդասպանների: Ներկայացնում ենք մի քանի դեպք, երբ սերիական մարդասպանին հաջողվել է խուսափել պատժից ոստիկանների պատճառով:

Արթուր Շոուկրոս

Նա պարբերաբար սպանում էր 1970-80 թվականներին: Նրա առաջին զոհերը երկու երեխաներ էին: 1990 թվականին տղամարդուն մեղավոր ճանաչեցին 10 սպանության մեջ: Ի վերջո մարդասպանը խոստովանեց երեխաների սպանությունը և դատապարտվեց 25 տարվա ազատազրկման: Նա չպետք է ազատության մեջ հայտնվեր մինչև 57 տարեկան դառնալը: Սակայն նրան պայմանական ազատեցին 1987 թվականին: Մարդասպանն անցավ նոր մակարդակի: Ազատություն ստանալով՝ նա սպանեց 11 մարմնավաճառի: Այս անգամ նրան ձերբակալեցին և ցմահ ազատազրկեցին:

Հենրի Լի Լուկաս

Նա կապրի շատերի հիշողության մեջ: Նա համարվում էր ամենասարսափելի սերիական մարդասպաններից մեկը: Նա գործում էր սիրեկանի՝ Օտիս Տուլի հետ: Նրանք մեղավոր ճանաչվեցին 100-ից ավելի սպանություններում, բռնաբարություններում և անգամ կանիբալիզմի մեջ: Սպանությունների ամբողջ ընթացքում Լուկասին երկու անգամ ձերբակալել են, սակայն բաց են թողել: 1960 թվականին նա սպանեց իր մորը և դատապարտվեց 20-40 տարվա ազատազրկման: Ազատություն ստանալուց կարճ ժամանակ անց նա կրկին ձերբակալվեց անչափահաս աղջկա հանդեպ ոտնձգության համար: 1970-ականներին նա կրկին սկսեց սպանել և ի վերջո խոստովանեց, թե սպանել է 350 մարդու, բայց քանի որ դիակները հայտնաբերված չէին, նրա սպանություններից հաստատեցին միայն մոր և երեք հոգու սպանությունը: Բոլոր դեպքերում իրավապահները նրան երկու անգամ բռնելուց հետո թույլ էին տվել կրկին սպանել:

Ջոն Կրիստի

Սա սառնարյուն մարդասպան է, ով սպանում էր 1940-50-ականների ամբողջ ընթացքում: Ընդհանուր առմամբ՝ նա սպանել է 6 կնոջ։ Նա ձևանում էր բժիշկ, որ անօրինական աբորտ էր անում, և նրանց նարկոզի անվան տակ թմրանյութային գազով էր թունավորում: Հետո նա բռնաբարում և սպանում էր զոհերին, որոնց թվում նաև հայտնվել էր իր կինը, որ 10 տարուց ավելի օգնում էր ամուսնուն հանցագործության մեջ: 1949 թվականին Թիմոթի և Բերիլ Էվանսները տեղափոխվեցին շենք, ուր ապրում էր մարդասպանը, և մեկ տարի անց Բերիլն ու նրա նորածին երեխան անհետ կորան: Ոստիկանությունը հետաքննություն սկսեց, և պարզվեց, որ Ջոնը խոստացել էր էժան գնով վիրահատել Բերիլին, սակայն դրա փոխարեն կինն ու նրա երեխան խեղդված գտնվեցին:

Ցավոք, նրան հաջողվեց համոզել, թե կնոջ ու երեխայի մահն իրականում սպանություն չէր, այլ դժբախտ պատահար: Իհարկե, ոստիկանությունը բաց թողեց բարի բժշկին, որ մեծ համբավ և հարգանք էր վայելում, և սկսեցին ուշադրություն դարձնել Թիմաթիին, որին որոշ ժամանակ անց մեղավոր ճանաչեցին և կախեցին կնոջ ու երեխայի սպանության համար, որը նա իրականում չէր կատարել:

Իսկ Ջոն Կրիստին տանջեց և սպանեց ևս 4 մարդու, որոնց մահը կարելի էր կանխել, եթե ոստիկաններն ավելի պրոֆեսիոնալ և ուշադիր լինեին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել