Life.panorama.am-ը գրում է.
Ինչպես արդեն հայտնի է` օրեր առաջ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհի Ելենա Վարդանյանը առաջին անգամ մայր է դարձել: Այսօր երջանիկ մայրիկն ու որդին արդեն ծննդատնից տուն կգնան, բայց մինչ այդ Life.panorama.am-ը փոքրիկ զրույց է ունեցել Ելենայի հետ:
 
«Սա աննկարագրելի ու անբացատրելի երջանկություն է, որը բառերով փոխանցելը դժվար է: Ինձ կհասկանա յուրաքանրյուր մայր եւ առհասարակ` յուրաքանչյուր ծնող, տատիկ ու պապիկ: Մեր ընտանիքում բոլոր հիմա անչափ ուրախ են, մի նոր իմաստ է ծնվել մեզ համար, որը կարծես ամբողջովին փոխել է մեր կյանքը»,- նշեց դերասանուհին` վստահեցնելով, որ իր եւ փոքրիկի հետ ամեն ինչ նորմալ է:
Ելենայի խոսքով` որդու հետ առաջին հանդիպումը շատ հուզիչ է եղել, որը երբեք չի մոռանա:
Հարցին, թե ում է նման որդին, պատասխանեց.
 
«Կարծում եմ` թե ինձ, թե ամուսնուս նմանություններ ունի: Իհարկե, դեռ վաղ է հստակ նմանություններ գտնելը, փոքրիկները շուտ են փոխվում, այնպես որ այս հարցին ժամանակի ընթացքում պատասխան կգտնենք: Ինքս ուզում եմ, որ բացի արտաքնային նմանություններից, տղաս ինձնից եւ հայրիկից միայն լավ գծերը ժառանգի»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել