Tert.am Լife-ը գրում է.

Օրեր առաջ երկարատև ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է դերասանուհի Լուսինե Ղարիբյանը։ Այս մասին իր ինստագրամյան էջում հայտնել էր դերասանուհի Անահիտ Կիրակոսյանը:
«Լուսինես լույս դարձավ… Սիրեք մարդիկ… Շա՜տ սիրեք… Կորցրեցի ընկերուհուս… Ամենվայրկյանը գնահատեք… Լուսոս սպասում էր հրաշքի՝ չիմանալով, որ ՀՐԱՇՔԸ հենց ինքն էր»,- գրել է Անահիտ Կիրակոսյանը՝ գրառմանը կից հրապարկելով լուսանկար:
Լրագրող Անի Քոչարն ինստագրամյան իր էջում հրապարակել է Լուսինեի հետ արխիվային լուսանկարներ՝ կից գրելով․ «Անահիտիս էջում տեսա, հուզվեցի։ Լուսինեն հաճախ ի վիճակի չէր լինում կարդալ և իր համար էին կարդում իմ գիրքն ինչպես իմ համար ժամանակին հիվանդանոցում գրքեր էին կարդում։ Լուսինե, դու ինձ հախաճ հերոսացնում էիր, բայց իմացիր, որ դու էլ իմ հերոսն ես»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել