Middle Island-ի մոտ գտնվում է խորհրդավոր վարդագույն լիճ՝ Հիլերը:
Հիլեր լճին յուրահատկություն է տալիս հենց նրա երանգը՝ վարդագույնը: Աղի այս լիճն ունի 600 մ լայնք: Այն ավելի ինքնատիպ է դարձնում շրջապատող սպիտակ ժապավենը:

1950 թվականին գիտնականների խումբն ուսումնասիրել է լճի գույնը․նրանք հույս ունեին լճում գտնել կարմիր ջրիմուռներ: Կարմիր ջրիմուռը շատ աղի ջրում վարդագույն պիգմենտ է դուրս թողնում, ինչն ապահովում է ջրի գույնը:

Սակայն Հիլերից վերցված ջրի մեջ բացարձակապես կարմիր ջրիմուռներ չհայտնաբերվեցին: Մինչ այսօր անհայտ է, թե ինչով է պայմանավորված լճի վարդագույնը:

Վարդագույն լճի մասին առաջին հիշատակումն արվել է 1802 թվականին, երբ բրիտանացի ծովագնացները և հիդրոգրաֆ Մեթյու Ֆլինդերսը Սիդնեյի ճանապարհին կանգ առան այստեղ:

Հետագայում ևս մի քանի կարճ գրառումներ ու հիշատակումներ եղան․ 1820-1840 թվականներին կղզում կանգ առան որսորդներ, իսկ 20-րդ դարում լճից սկսեցին աղ մշակել: Բայց 6 տարի անց հավաքված աղը գույնը փոխեց, և այդ ժամանակից լճի անդորրն այլևս ոչ ոք չի խախտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել