Մեկ տարի առաջ բժիշկներին հաջողվեց Աբուլա Բաժանդարային ազատել մարմնի վրա բուսնած հսկայական կոշտուկներից:

Նա հայտնի է որպես «Ծառ-մարդ»։ Տղամարդը տառապում է հազվագյուտ հիվանդությամբ: Աշխարհում ընդամենը մի քանի 10-յակ մարդ է տառապում այդ հիվանդությամբ: Որպես բուժում այդ հիվանդության՝ դեռ ոչինչ չի հայտնաբերվել, փոխարենն օգնության է հասնում վիրահատությունը: Ձեռքերի և ոտքերի ահռելի մեծ կոշտուկներից ազատվելու համար տղամարդուց պահանջվեց 24 վիրահատություն: Հետաքրքրված լինելով այս դեպքով՝ բժիշիկները նրան վիրահատեցին անվճար և հուսով էին, որ իրենց հաջողվել է լիովին հեռացնել կոշտուկները:

Ցավոք, վերջին վիրահատություններից երկու ամիս անց կոշտուկները կրկին սկսեցին աճել: Վիրաբույժները խոստովանում են, որ բախվել են ավելի մեծ խնդրի, քան պատկերացնում էին սկզբում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել