Կանադացի քիմիկոսներն ստեղծել են նոր տիպի ատամնալիցքեր, որոնք ատամները մանրէների գրոհներից պաշտպանում են դրանց մեջ ներդրված՝ հակաբիոտիկների նանոմասնիկների շիորհիվ: Այդ մասին ասված է Nature Communications հանդեսում հրապարակված հոդվածում:

«Հակաբիոտիկներով լցոնված նանոմասնիկներն ատամնալիցքը վերածում են կարիես առաջացնող մանրԷների դեմ պաշտպանության առաջին գծի: Որպես կանոն, այդպիսի լցանյութերը գործում էին սոսկ մի երկու շաբաթ: Մեզ հաջողվեց գտնել դեղորայքի եւ սիլիցիումային նանոմասնիկների համակցություն, որն ատամների պաշտպանության համար բավական է շատ տարիների ընթացքում»,- պատմել է Բեն Հաթոնը Տորոնտոյի (Կանադա) համալսարանից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել