Ռուստաստանում այս աղջնակի՝ հիվանդանոցում հայտնվելու փաստի մանրամասներն իրավապահներն արդեն ճշտում են:

Բառնաուլում շտապ օգնության մեքենան հասել է ամանորյա երեկույթին հապճեպ կանչով: Նրանք հիվանդանոց են տեղափոխել 12-ամյա աղջկա, ով ալկոհոլային կոմայի մեջ էր հայտնվել: Ալկոհոլի քանակը նրա արյան մեջ 6.7 պրոմիլ է եղել, մինչդեռ հասուն մարդուն այդ կարգավիճակի համար բավական է անգամ 5 պրոմիլը: Այդ ահռելի մեծ քանակով ալկոհոլը նրա օրգանիզմում հանգեցրել է կոմայի:

Երեկույթին նա մասնակցում էր համադասարանցիների և ավագ եղբոր հետ:

Ծնողները չեն կարողանում հասկանալ՝ ինչպես է այդ լավ սովորող, խելացի աղջիկը հայտնվել հիվանդանոցում նման կարգավիճակով:

Իրավապահները բացահայտել են, որ աղջիկն անընդհատ նամակներ էր ստանում համադասարանցիներից, որտեղ նրանք իրեն առաջարկում էին վերջապես ալկոհոլ փորձել: Նամակագրության մեջ բավականին երկար նկարագրվում էր ալկոհոլային խմիչքների գրավիչ համը և նախատեսվում էր հավաքույթ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել