iOS-ի նոր թարմացման մեջ գործառույթ կհայտնվի, որի շնորհիվ հնարավոր կլինի անջատել սարքի դանդաղեցումը:

Apple-ի ղեկավարը ABC News հեռուստաալիքին տված հարցազրույցում պատմել է, որ iPhone-ի տերերը իրենք կորոշեն անջատել սարքի արտադրողականության իջեցման ֆունկցիան, թե ոչ: Թիմ Կուկի խոսքերով՝ կարգավորումներում կհայտնվի սարքի պրոցեսորի հարկադիր դանդաղեցումն անջատելու հնարավորություն: Օգտատերը կզգուշացվի, որ տվյալ ֆունկցիան անջատելուց հետո իր սարքը կարող է ժամանակ առ ժամանակ անջատվել: Դա կարող է տեղի ունենալ ծանրաբեռնվածության ընթացքում:

Տնօրենը ներողություն է խնդրել ստեղծված անհարմարությունների համար, և ընդգծել է, որ կազմակերպությունը դանդաղեցրել էր հին հեռախոսների պրոցեսորները միայն ազնիվ մղումներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել