Operativ.am - ը գրում է

Արմեն Ջիգարխանյանն իրեն վատ է զգացել թատրոնում: ԽՍՀՄ ժողովրդական արտիստի համար շտապ օգնություն են կանչել բարձր ճնշման պատճառով: Այս մասին հայտնում է «112»-ի «Telegram»-ի ալիքը:

Որոշ տվյալներով՝ Ջիգարխանյանը հանդիպում էր նախատեսել նախկին կնոջ ներկայացուցիչների հետ:

Հիշեցնենք, որ 2017 թվականի հոկտեմբերին Ջիգարխանյանի ընտանիքում սկանդալ որոտաց: Հայտնի դարձավ, որ 82-ամյա դերասանը հայտնվել է հիվանդանոցում, իսկ հետո ոստիկանությունում բողոք էր գրել իր կնոջ՝ Վիտալինա Ցիմբալյուկ-Ռոմանովսկայայի դեմ, ով իբրև թե ցանկացել էր սպանել նրան, որպեսզի իրենով անի դերասանի ունեցվածքը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել