Սելենա Գոմեսի և Ջասթին Բիբերի սիրավեպի վերսկսումը իսկական պատերազմի է հանգեցրել երգչուհու և նրա մոր՝ Մենդի Թիֆիի միջև: 25-ամյա Սելենայի մայրը հրաժարվում է հավատալ, որ Բիբերը փոխվել է, և վախենում է, որ նա նորից, ինչպես երեք տարի առաջ, կկոտրի իր դստեր սիրտը:

Համոզվելու համար, որ Ջասթինը չի խմում և թմրանյութ չի օգտագործում, Մենդին նրանից պահանջել է թեստ անցնել՝ համոզված լինելով, որ Ջասթինը կվիրավորվի և կհրաժարվի այդ պահանջից, սակայն Ջասթինը ավելի խելացի է գտնվել. թեստ է անցել և ապացուցել, որ ինքը «մաքուր» է: Իրադարձությունների նման շրջադարձը նյարդային պոռթկման է հասցրել Սելենայի մորը. նրա մոտ դեռ թարմ են դստեր կրած տառապալից օրերի հիշողությունները:

Ի հակադրություն Սելենայի մոր՝ Ջասթինի մայրը՝ Փեթին, ուրախությամբ է ընդունել որդու և Սելենայի հարաբերությունների վերսկսկման փաստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել