Life.panorama.am-ը գրում է.

L՛Oreal Luxe»-ը նախկին ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմին հրավիրել է համագործակցության և առաջարկել է սեփական ապրանքանիշի ներքո  կոսմետիկայի   հավաքածու   թողարկել: 

Բեքհեմն, իհարկե, համաձայնել է, և արդեն հայտնի է, որ ապրանքանիշը կոչվում  է «House 99» : «House» բառը այս դեպքում նշանակում է մարմնի խնամքի սիրահարների  միություն, իսկ 99-ը Վիկտորիա և Դեյվիդ Բեքհեմների ամուսնության և նրանց որդու՝ Բրուկլինի ծնդդյան տարեթիվն է:

Դեյվիդ Բեքհեմի կոսմետիկայի հավաքածուն   21 նմուշից է բաղկացած . մորուքի համար նախատեսված բալզամներ, հարդարող միջոցներ, դեմքի և մարմնի խոնավեցնող կրեմներ և այլ պարագաներ, որոնք  նախատեսված  են ժամանակակից և ինքնավստահ տղամարդկանց համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել