Սա Թերեզա Հանսոնն է: Նրա մոտ դեռահաս տարիքում ախտորոշեցին իմունային համակարգի խախտում, ինչը հանգեցրեց մազերի կորստի:

Երիտասարդ գեղեցկուհին մտածել է, թե քաղցկեղով է հիվանդ, երբ մազերը սկսվել են թափվել: Այն ժամանակ նա չգիտեր, որ մազերը թափվում են ոչ թե քաղցկեղից, այլ՝ քիմիաթերապիայից: Իմանալով իրական պատճառը՝ նա ամեն կերպ փորձում էր թաքցնել հիվանդությունը:

Ժամանակի ընթացքում հարազատների աջակցությամբ նա սկսեց ինքն իրեն լավ վերաբերվել նույնիսկ առանց մազերի:

Նա հրաժարվեց կեղծամից, ինչը ոչ միայն ինքնավստահություն տվեց, այլև օգնեց հետագա կարիերայի հարցում: Նա հիմա մոդել է աշխատում: Նա հույս ունի, որ իր օրինակը կոգեշնչի այդ հիվանդությունն ունեցող մյուս մարդկանց:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել