Արքայազն Հարրին առանց հարսնացուի՝ Մեգան Մարքլի մասնակցել է Հենրի Վան Ստրաուբենզիի հիշատակի հիմնադրամի բարեգործական համերգին և սուրբծննդյան հիմներ լսել Սուրբ Լուկայի եկեղեցում։ Նրա միայնությունը զարմացրել է երկրպագուներին, սակայն նրանք էլ ավելի են զարմացել, երբ իմացել են, որ այնտեղ ներկա է գտնվել նաև արքայազնի նախկին սիրելին՝ 28-ամյա դերասանուհի Կրեսիդա Բոնասը։

Կրեսիդայի հետ արքայազնը հանդիպել է 2012-14 թթ.։ Շատերը կարծում էին, որ արքայազնն աղջկան առաջարկություն կանի, սակայն նրանց հույսերն այդպես էլ չեն արդարացել։ Բոնասը միջոցառմանը ներկա է եղել իր մայրիկի հետ։ Նշվում է, որ միջոցառման ժամանակ արքայազնի և Բոնասի միջև շփում չի եղել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել